четверг, 27 января 2011 г.

Կլեպեր Պեպե

Սերխիո Ռամոս

Եժի Դուդեկ

Անտոնիո Ադան

Իկեր Կասիլյաս

Արքայական Ակումբի պատմությունը


Տեղեկատվություն

Անվանում՝ Real Madrid Club de Fútbol
Ակումբի գույներ՝ սպիտակա-կապտավուն:
Հասցե՝ Avda. Concha Espina 1
28036 Madrid , Spain.
Հեռախոս՝ +34 913984300;
ֆաքս՝ +34 913984391
E-mail: internacional@realmadrid.es
18.03.1902 թ. հիմնվել է որպես Madrid FC:
1902 թ. Guindaleja Madrid –ը միանում է Madrid FC -ին:
1920 թ. վերանվանվում է Real Madrid FC-ի:
1938 թ. վերանվանվում է Real CF Madrid-ի:

«Ռեալ Մադրիդ» ակումբը պաշտոնապես ձևավորվել է 1902 թվականի մարտի 6-ին: Նույն թվականի մայիսին «Ռեալ Մադրիդը» նվաճում է իր բազմաթիվ գավաթներից առաջինը՝ Copa de la Gran Peca: 1905 – 1909 թթ ակումբի համար շատ պտղաբեր շրջան էր. այդ ընթացքում «Ռեալը» 4 անգամ նվաճում է Ալֆոնսո XIII թագավորի գավաթը, ինչը իրավունք է տալիս ակումբին այդ գավաթը ընդմիշտ պահել իր մոտ: 1912 թվականը ազդարարեց ակումբի զարգացման նոր փուլի սկիզբը, որը սկսվեց մարզադաշտը Օ'Դոննել տեղափոխելով և Սանտյագո Բեռնաբեու անունով երիտասարդ հարձակվողի ակումբ գալով: Մի քանի տարի հետո՝ 1920 թ. հուլիսի 29-ին, Ալֆոնսո XIII թագավորը ակումբին շնորհում է թագավորական ակումբի կոչում, իսկ 1923 թ. ապրիլի 29 Սիուդադ Լինեալում բացվում է ակումբի բազան, և այս իրադարձությունը նշվում է Իրունից ժամանած հյուրերի նկատմամբ տարած հաղթանակով: Մի տարի հետո՝ 1924 թ. մայիսի 17, բացվում է Կամպո դե Շամարտեն մարզադաշտը:

1929 թ. փետրվարի 10 «Ռեալ Մադրիդը» Բարսելոնայի «Եվրոպա» ակումբի հետ անց է կացնում իր առաջին հանդիպումը նորաստեղծ ազգային առաջնությունում և հաղթում 5:0 հաշվով: 1930 թ սեպտեմբերին 1-ին «Ռեալ Մադրիդը» ստանում է աշխարհի լավագույն դարպասապահ համարվող Ռիկարդո Սամոռայի ստորագրությունը: Դա իր արդյունքն է տալիս արդեն 1931 թ. ապրիլի 30, երբ «Ռեալը», դժվար հանդիպումների շարքից հետո, (որոնցից մի-քանիսը, այնուամենայնիվ վերջանում են պարտությամբ) նվաճում է Իսպանիայի առաջնության չեմպիոնի իր պատմության մեջ առաջին կոչումը: Մի քանի տարի անց՝ քաղաքացիական պատերազմի ավարտից հետո, ակումբի նախագահ Պեդրո Պարախեսը ակումբը վերականգնելու նպատակով հատուկ ժողով է հրավիրում: 1943 թ. սեպտեմբերի 15 գաղտնի քվեարկության արդյունքում Սանտյագո Բեռնաբեուն ընտրվում է ակումբի նախագահ: Իսկ հինգ տարի հետո՝ 1947 թ. դեկտեմբերի 14, բացվում է «Չամարտին» նոր մարզադաշտը:

50-ականների սկիզբը ակումբի պատմության մեջ նշանավորվեց լավ ժամանակաշրջանով: Դի Ստեֆանոյի ակումբ տեղափոխվելն ու նախագահ Բեռնաբեույի կանխատեսումները՝ այլ հանգամանքների հետ միասին, «Ռեալ Մադրիդը» դարձնում են էտալոն, որին ձգտում էին հավասարվել մյուս ակումբները: 1955 թ. հունվարի 4-ին «Ռեալ Մադրիդի» տնօրենների խորհուրդը որոշում է փոխել ակումբի հարազատ մարզադաշտի անունը, որն այդ օրվանից կրում է Սանտյագո Բեռնաբեույի անունը Սիուդադ Դեպորտիվայում ակումբի մարզական կառույցները բացվում են 1963 թ. մայիսի 18-ին: Իսկ 1966 թ. մայիսի 11 թիմը նվաճում է Եվրոպայի իր վեցերորդ Գավաթը: Եվրոպայի վեց Գավաթները, որոնցից հինգը նվաճվել են անընդմեջ հինգ տարվա ընթացքում, ռեկորդային էին: Դա չկարողացան կրկնել մյուս ակումբները՝ ոչ մինչ այդ, ոչ էլ հետո:

Հարյուրամյակի վերջին քարորդը նշանավորվում է մեծ փոփոխություններով ամբողջ երկրում, այդ թվում նաև ակումբում, որը ստիպված էր ադապտացվել ֆուտբոլում առկա նոր հոսանքներին, հատկապես խաղի եվրոպական խաղաոճի բազմաթիվ փոփոխություններին: 1978 թ. հունիսի 2-ին Մադրիդում վախճանվում է ակումբի նախագահը՝ Սանտյագո Բեռնաբեուն: Նրա հետնորդն է դառնում Լուիս դե Կարլոսը 1979 թ. օգոստոսի 31 անց է կացվում Սանտյագո Բեռնաբեույի անվան առաջին մրցաշարը: 1983 թ. դեկտեմբերի 4 հայտնի «Quinta del Buitre» հնգյակի (Բուտրագենյո, Միչել, Մարտին Վասկես, Սանչիս և Պարդեսա) առաջին խաղացողները իրենց դեբյուտը կատարեցին ոչ պակաս հայտնի Ալֆրեդո Դի Ստեֆանոյի ղեկավարությամբ: 1990 թ. մայիսի 30 «Ռեալ Մադրիդը» այդ հնգյակի հետ միասին անմոռանալի խաղաշրջան անցկացնելուց հետո նվաճեց Եվրոպական չեմպիոնների իր հինգերորդ անընդմեջ կոչումը: 20 ամիս հետո՝ 1992 թ. փետրվարին, «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում սկսվում են վերականգնողական աշխատանքները : 1997 թ. հունիսի 14-ին ակումբը 27-րդ անգամ հաղթում է Իսպանիայի առաջնությունը, իսկ 1998 թ. մայիսի 20-ին նվաճում է Եվրոպայի յոթերորդ գավաթը: Նույն թվականի դեկտեմբերի 1-ին ակումբի տրոֆեյների սենյակի դարակների վրա է հայտնվում Միջմայրցամաքային երկրորդ գավաթը: 2002 թ. ՖԻՖԱ-ն պաշտոնապես հայտարարում է այն, ինչ երկրպագուները վաղուց արդեն գիտեին՝ «Ռեալ Մադրիդը» հայտարարվում է ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ակումբ:

Նոր դարի սկզբին ակումբի նախագահի պաշտոնը ստանձնում է շինարարության մագնատ, մանկուց «Ռեալ Մադրիդի» երկրպագու հանդիսացող Ֆլորենտինո Պերեսը: Պերեսի գալով, Մադրիդ քաղաքի Կառավարությանը «Սյուդադ դեպորտիվա» մարզական բազայի վաճառքի օգնությամբ, «Ռեալը» մարում է իր բազմամիլիոնանոց պարտքերը: Դեռ նոր-նոր ստանձնլով նախագահի պաշտոնը, Պերեսը ամենամեծ թշնամուց՝ «Բարսելոնայից», գնում է նրա առաջատար Լուիշ Ֆիգուին: Հաջորդ տարի մադրիդցիների շարքերը համալրում է Զինեդին Զիդանը, ևս մեկ տարի հետո՝ Ռոնալդոն, ապա Դեվիդ Բեկհեմը: Պերեսը ի լուր բոլորին հայտարարում է մեծն դոն Սանտյագո Բեռնաբեույի գործը շարունակելու իր մտադրություւների մասին. ակումբի շարքերը ներգրավել սեփական սաներին ու միայն աշխարհի լավագույն խաղացողներին: Իր առաջին խաղաշրջանում Պերեսը նվաճում է Լա Լիգան, և այդ հաղթանակով սկսվում է վիթխարի նվաճումների նոր դարաշրջանը՝ ինչպես ներքին, այնպես էլ միջազգային ասպարեզում: Չեմպիոնների երկու Գավաթ, Եվրոպայի սուպերգավաթ, Միջմայրցամաքային գավաթ այսպիսին էին մադրիդյան «Ռեալի» հաջողությունները Պերեսի ղեկավարած տարիներին Նոր դարի սկզբին մադրիդյան «Ռեալում» կրկին հավաքվում է մի թիմ, որին արդեն համեմատում են հիսունականների ֆենոմենալ թիմի հետ… Եվ տարեց տարի ակումբը ավելի է հզորանում, տարեցտարի թիմը բազմապիսի տիտղոսներով ավելի մեծ ուրախություն է պարգևում իր երկրպագուներին:

Պատմությունը տարեթվերով.


Երկրպագուների մի խումբ պաշտոնական պայմաններում բացում է «Madrid Foot Ball Club» և ստեղծում է իր առաջին «Junta Directiva»-ն (Կառավարում), որը գլխավորում է Խուան Պադրոս Ռուբիոն: Խունտայի խազմը հետևյալն էր՝ Խուան Պադրոս - նախագահ, Էնրիկե Վարելա – փոխնախագահ, Մանուել Մենդիա – քարտուղար, Խոսե դե Գորոստիսագա - գանձապահ, ինչպես նաև Անտոնիո Նեյրա, Մարիո Գիրալտ, Կարլոս Մարտենս, Ալվարո Սպոտտորնո և Արտուրո Մելենդես: Այսպիսով, Խուան Պադրոսը «օրինականացնում է» այն թիմը, որը երկու տարի առաջ հավաքել էր Խուան Պալասյոսը Ակումբի ղեկավարությունը հաստատում է նաև թիմի համազգեստը, որը նմանակում էր հայտնի «Կորինտիանս դե Լոնդրես»-ինը՝ սպիտակ սպորտային վերնաշապիկներ ու կիսավարտիքներ, կապույտ գիտրիներ ու կեպիներ, ինչպես նաև մարզաշապիկի վրա ասեղնագործած մանուշակագույն գիծը՝ ակումբի խորհրդանիշի (էմբլեմայի) վրա:


«Մադրիդը» անց է կացնում իր առաջին խաղը ակումբի երկու թիմերի միջև՝ Առաջին կազմը որոշելու և առաջին հանդիսատեսի հետաքրքրությունը ավելի մեծացնելու համար: Կազմերը հետևյալն էին. կապույտներ՝ Մելենդես, Խ.Պադրոս, Սպոտտորնո, Գորոստիսագա, Մենդիա, Պարամո, Նեիրա, Ա. Գիրալտ, Ֆ. Պալասյոս, Մարտենս, Ռոդերո, կարմիրներ՝ Խ. Գիրալտ, Մելենդես, Մոլերա, Սալվադոր, Վալկարսել, Սպոտտորնո, Ստամպեր, Խ. Պալասյոս, Վարելա, Սեդալա, Բուենո: Կապույտները հաղթում են 1:0 հաշվով: Խաղը անց էր կացվում Պլասա դե Տոռոս պրոսպեկտի մոտ գտնվող մարզադաշտում: Ակումբը հիմնվում է «Էլ Կապռաչո» կառույցի երկրորդական մասում, որը հանդիսանում էր Պադրոս եղբայրների սեփականությունը, և «Լա Տաուռինա» փոքրիկ պանդոկում, որտեղից ֆուտբոլիստները դուրս էին գալիս խաղադաշտ:

1902 թ. մարտի 22
«Heraldo del Sport»–ում ֆուտբոլի զարգացման մասին մի հոդված է լույս տեսնում: Հոդվածի հեղինակն էր անգլիացի հպատակ Արթուր Ջոնսոնը, որը «վերածվում» է թիմի առաջին մարզիչի: Ջոնսոնը առաջինն էր, ով փոքր ինչ կարգի բերեց այն ժամանակ ֆուտբոլային աշխարհում տիրող անարխիան ու անկարգ վիճակը:

1902 թ. ապրիլի 15
Նահանգապետին դիմում է ներկայացվում՝ նոր ակումբի կանոնադրությունը հաստատելու խնդրանքով: Մի քանի օր առաջ Directiva-ն (Կառավարումը) մասնակցում է Ալֆոնսո XIII թագավորի թագադրման առիթով կազմակերպված տոնախմբություններին:

1902 թ. մայիսի 13
Առաջին ազգային դերբին «Մադրիդի» ու «Բարսելոնայի» միջև: Կատալանները, իրենց թիմ հրավիրած արտասահմանցիների օգնությամբ հաղթում են 3:1 հաշվով: «Մադրիդի» համար մխիթարանք է հանդիսանում «Էսպանյոլ դե Բարսելոնայի» հանդեպ տարած հաղթանակը՝ 3:2, և ակումբի պատմության մեջ առաջին գավաթի՝ «Copa de la Gran Pena»-ի նվաճումը:

1903 թ ապրիլի 8
«Մադրիդը» «Segundo campeonato de Copa»-ի եղրափակչում 3:2 հաշվով պարտվում է Բիլբաոյի «Ատլետիկին»: Խաղի ավարտից հետո մադրիդցիների ավագ Խ. Գիրալտը հակառակորդի ավագից՝ պարոն Աստորկիից, հաջորդ օրը խաղ-ռեվանշ անցկացնելու հնարավորություն է խնդրում:

1904 թ. հունվար
«Մադրիդը » միավորվում է «Մոդերնո», «Ամիկալե» (որում խաղում էին ֆրանսիացիներ) և «Մոնկլոա» ակումբների հետ: Կարլոս Պադրոսը թողնում է իր նախագահությունը Ֆուտբոլային Ակումբների Մադրիդյան Ֆեդեռացիայում (Feferacion Madrilena de Clubes de Foot-Ball) և, փոխարինելով իր եղբայր Խուանին՝ ստանձնում է «Ռեալ Մադրիդի» նախագահի պաշտոնը:

1905 թ. փետրվարի 28

Առաջին խաղը ապագա հավերժ հակառակորդի՝ «Ատլետիկո Մադրիդի» հետ: 1-1:

1905 թ. ապրիլի 18
«Ատլետիկ բիլբաոյին» 1:0 հաշվով հաղթելուց հետո «Մադրիդը » առաջին անգամ հաղթում է Իսպանիայի առաջնությունը (այն ժամանակ կոչվում էր «Գավաթի առաջնությունը»՝ «Campeonato de Copa»)՝ Պեդրո Պարախեսի փոխանցմամբ Պրաստայի իրացրած գոլի շնորհիվ:

1905 թ. հոկտեմբերի 23
Կարլոս Պադրոսը կազմակերպում է առաջին միջազգային խաղը Ֆրանսիայի չեմպիոն «Gallia Sport de Paris» ակումբի հետ: Խաղի անցկացման համար առիթ է հանդիսանում Ֆրանսիայի նախագահ Լուբեի Իսպանիա կատարած այցը: «Hipodromo» մարզադաշտում անցկացրած այդ խաղը ավարտվում է 1:1 հաշվով:


«Մադրիդը» 4:1 հաշվով ջախջախում է «Ատլետիկին» և վերցնում իր երկրորդ «Campeonato de Copa» գավաթը:


«Մադրիդը» շարունակում է նվաճել Իսպանիայի գավաթը, այս անգամ Պրաստայի գոլի շնորհիվ պարտության մատնելով «Վասկային»՝ 1:0: Սա «Մադրիդի» համար 3 անգամ անընդմեջ նվաճած առաջին գավաթն էր:


Ակումբը՝ «Սպոռտինգ դե Վիգոյին» 2:1 հաշվով հաղթելուց հետո, չորրորդ անգամ անընդմեջ դառնում է Իսպանիայի Առաջնության չեմպիոն: Նույն տարում Ադոլֆո Մելենդեսը նշանակվում է Նոր Խունտայի (Junta Directiva) նախագահ, իսկ Կարլոս Պադրոսը ընտրվում է Հավերժ Պատվավոր նախագահ:


«O'Donnell» ցանցապատ մարզադաշտի բացումը: Ֆուտբոլային դաշտի համար իր տարածքն է տրամադրում դոն Լաուրեանո Գարսիա Կոմիսոն: «Մադրիդը» վարձակալում է այդ տարածքը ամսական 1000 պեսետով: Նույն խաղաշրջանում (1913/14) ակումբում իր դեբյուտն է կատարում Սանտյագո Բեռնաբեու անունով երիտասարդ հարձակվողը:

1913 թ.
«Մադրիդի» խաղացողներին սկսում են անվանել «Merengues», այսինքն՝ «կաթնագույններ» ("Сливочные").

1916 թ. մայիսի 7

Մի քանի սպորտային վատ արդյունքներով ավարտված տարիներից հետո ակումբը հասնում է մինչև «Campeonato de Copa»-ի եզրափակիչ, որտեղ պարտվում է «Ատլետիկ դե Բիլբաոյին»՝ 4:0: Նախապես «Մադրիդը» հաղթում է ռեգիոնալ առաջնությունը, որի հաղթողի կոչումը չէր կարողանում նվաճել 1913 թվականից ի վեր: Ակումբի ղեկավարությունը Ադոլֆո Մելենդեսին շնորհում է ակումբի Պատվավոր նախագահի կոչումը:

1917 թ. մայիսի 15

Մադրիդյան թիմը կազմում են հետևյալ հրաշալի ֆուտբոլիստները՝ Տեուս, Էրիսե, Էուլոգիո, Արանգուրեն, Ռիկարդո Ալվարես, Անտոնիո դե Միգել, Էլ Կյենտիֆիկո ,Սանսինեկա, Պետի եղբայրները, Կաստել, Բեռնաբեու, Սոտերո Արանգուրեն և այլն: Նրանք նվաճում են առաջնությունը «Արենաս դե Գուեչո» ակումբի հետ անցկացրած էմոցիոնալ եղրափակիչներից հետո:


Պատմական տարեթիվ մեր ակումբի համար: Իսպանիայի թագավորը «Մադրիդին» շնորհում է «Արքայական» տիտղոսը: Այդ պահից ակումբի անվան մեջ ավելանում է «Real» բառը: Այսպիսով ծնվում է «Ռեալ Մադրիդը»:


Սկսվում է շրջագայությունը Պորտուգալիայով՝ առաջին խաղերը արտասահմանցիների հետ: Խաղացողները հանրահայտ «Բենգիկայից» ու «Պորտոյից» սովորում են նրանց երկպառակչական «պատերազմներին» : Պորտուգալիայից հետո «Ռեալ Մադրիդը» մեկնում է շրջագայության Իտալիայով, որտեղ հինգ խաղ է անցկացնում Թուրինում, Լիվորնոյում, Բոլոնյայում և Գենուեում : Այս խաղերը դառնում են մադրիդյան «Ռեալի» պատմության մեջ առաջին միջազգային հանդիպումները:

1923 թ. ապրիլի 29

1943 թ. հունիսի 13
Ակումբի առաջին կամային մեծ հաղթանակը. «Լաս Կորտես» մարզադաշտում, առաջին կիսաեզրափակիչ խաղում «Բարսելոնային» 0:3 հաշվով պարտվելուց հետո, սեփական դաշտում «Մադրիդը» ջախջախում է կատալաններին անհավանական 11:1 հաշվով: Մադրիդցիները (և կուլեները) երբեք չեն մոռանա այդ արդյունքը:

1943 թ. սեպտեմբերի 15

Պատմական տարեթիվ ակումբի կյանքում. միաձայն որոշմամբ ակումբի նախագահ է նշանակվում Սանտյագո Բեռնաբեուն: Նրա գալով բացվում է մեր ակումբի պատմության ամենափառավոր էջը:

1944 թ. հունիսի 22
Սանտյագո Բեռնաբեույի առաջին մեծ նախագիծը սկսվում է դառնալ իրականություն՝ գնվում է նոր մարզադաշտի կառուցման համար անհրաժեշտ հողատարածքը:

1944 թ. հոկտեմբերի 27

Օրհնված են «Չամարտինի» դաշտերն ու սկսված են կառուցողական աշխատանքները: Սանտյագո Բեռնաբեուն ծափ տվեց ու սկսվեցին Իսպանիայում ամենամեծ Կոլիզեյի կառուցման աշխատանքները:

1945 թ. հուլիսի 5

Ռամոն Էնսինասի հրաժարականից հետո, մինչ այդ հավաքականի մարզիչը հանդիսացող Խասինտո Կվինկոսեսը դառնում է մադրիդյան «Ռեալի» մարզիչը:

1946 թ. հունիսի 13
Տասը տարի անց՝ բացահայտ ֆավորիտ համարվող «Վալենսիայի» հետ խաղում, «Ռեալը» հաստատում է Իսպանիայի Գավաթի տիրոջ իր կոչումը: «Մադրիդը» հաղթում է 3:1 հաշվով:

1946 թ. հունիսի 20

Խասինտո Կվինկոսեսը իրականացնում է իր մեծ երազանքը. Մադրիդյան «Ռեալը» ձեռք է բերում Լուսի Մոլովնի անունով ֆուտբոլիստին:

1946 թ. դեկտեմբերի 25
Տեղի է ունենում «Սան Լորենցո դե Ալմարգոյի» հետ հիշարժան հանդիպումը: Փառքի մեջ լողացող ու Եվրոպայով ճանապարհորդող արգենտինացի ֆուտբոլիստները «Մադրիդի» հետ խաղում չափից դուրս ինքնավստահ էին: Չորս անպատասխան գնդակները հնազանդեցրին խիզախ արգենտինացիներին և անչափ հիացրեցին «Մետրոպոլիտանոյում» հավաքված հանդիսականներին:

1947 թ. հունիսի 9
Մեծ ջանքերով «Ռեալ Մադրիդ» են տեղափախվում Նարրոն, Մունյոսը, Պաինյոն, Գաբրիել Ալոնսոն և Մակալան: Նրանք անմիջապես նվաճում են մրցաշրջանում առաջին մրցաշարը՝ Արգենտինայի Հանրապետության նախագահի կնոջ կողմից նվիրված «Eva Duarte Peron» գավաթը:

1947 թ. դեկտեմբեր

Բացվում է «Էստալդո Սանտյագո Բեռնաբեու» նոր մարզադաշտը, որի ճարտարապետն էր Բարինագան: Միջազգային մամուլը նոր կառույցը շատ բարձր է գնահատում՝ անվանելով այն Եվրոպայում լավագույն մարզադաշտ: Բացման խաղը անց է կացվում պորտուգալական «Օս Բելենենսիշ» ակումբի հետ և ավարտվում է տանտերերի հաղթանակով ՝ 3:1:

1948 թ. հունվարի 27
Անգլիացի Ալեքսանդր Կիպինգը՝ «Սաուտհեմպտոնի» և «Ֆուլհեմի» նախկին խաղացողը, ստանձնում է մադրիդյան «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը: Կիպինգը նոր ակումբի մարտավարության մեջ հեղափոխություն է կատարում՝ անցնելով հանրահայտ «WM» սխեմային:

1948 թ. մայիսի 27
Ակումբի անդամների Գլխավոր Ժողովը միաձայն որոշում է Սանտյագո Բեռնաբեույին շնորհել «Պատվավոր և վաստակավոր նախագահի» կոչումը՝ «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբի նկատմամբ նրա ունեցած անհանգստության, հավատարմության ու հոգատարության համար»:

1950 թ. սեպտեմբերի 1

Լուս է տեսնում մադրիդյան «Ռեալի» Ինֆորմացիոն Բյուլետենը (Տեղեկագիր), որը նպատակ ուներ դառնալու «Ռեալի» դրոշի տակ միավորված ակումբի երկրպագուների բազվաթիվ խմբերի պաշտոնական «խոսնակը»: Այդ Բյուլետենի կոչումային էջի վրա դրված էր Բեռնաբեույի ստորագրությունը՝ հետևյալ խոսքերի հետ միասին. «Մեծ հաջողություն եմ մաղթում մադրիդցիների Բյուլետենի խմբագրությանը: Մեծի խարհուրդ՝ լավ վերաբերվեք ընկերներին, բայց ավելի լավ վերաբերվեք հակառակորդին: Գրկում եմ բոլոր կաթնագույններին»: Համարյա քառասուն տարվա գոյությունից հետո Բյուլետենը վերածվեց Մադրդիյան «Ռեալի» Ամսագրի, որն իր մեջ կրում է երկրպագուների և ակումբի միջև եղած ամբողջ ինֆորմացիան:

1952 թ. մարտի 6
«Ռեալ Մադրիդը» տոնում է Ոսկե Հարսանիքը: Կես դար ֆուտբոլում, կեսդարյա խաղթանակների պատմություն: Այդ առիթով կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ, որոնց թվում հատուկ առանձնացվում է Միջազգային Մրցաշարը: Այդ մրցաշարի հաղթողն է դառնում «Միլոնարիոսը»՝ ամենահեղինակավոր ակումբը: Այդ ակումբի շարքերում ելույթ էր ունենում մի պատանի, որն իր խաղով հիացնում է մադրիդյան բոլոր երկրպագուներին: Նրա անունն էր Ալֆրեդո դի Ստեֆանո:

1952 թ. ապրիլի 13
Ավարտվում է Իսպանիայի առաջնությունը և մադրիդի խաղացող Պիանյոն դառնում է առաջնության լավագույն ռմբարկուն: Նրա ակտիվում էր 20 գնդակ, ինչը մեկ գնդակով գերազանցում էր հրաշք բարսելոնցի Կուբալի խփած գոլերի քանակը:

1952 թ. հունիսի 28
«Մադրիդը» մեկնում է շրջագայության Լատինական Ամերիկայով: Կոլումբիայում անցկացրած երկու խաղից հետո «Ռեալը» մեկնում է Վենեսուելա, «Pequena Copa de Mundo» գավաթի խաղարկությանը մասնակցելու համար: Չնայած բարձրակարգ հակառակորդներին, Խուան Անտոնիո Իպինյայի թիմը դառնում է այդ մրցաշարի արժանի խաղթողը:

1953 թ. սեպտեմբերի 27

Թիմում իր դեբյուտն է կատարում «Ռեալի» պատմության մեջ ամենահռչակավոր ֆուտբոլիստը՝ Ալֆրեդո դի Ստեֆանոն: Ֆուտբոլիստի ձեռք բերմանը նախորդող բանակցությունները մեծ ջանքեր պահանջեցին, քանի որ խաղացողին միաժամանակ ցանկանում էր իր կազմում տեսնել նաև «Բարսելոնան»: Այնուամենայնիվ, Դի Ստեֆանոն հագնում է սպիտակ մարզաշապիկ:

1954 թ. ապրիլի 18

«Ռեալ Մադրիդը» նվաճում է Իսպանիայի առաջնության չեմպիոնի կոչումը: 21 տարի հետո մադրիդցիները կրկին դառնում են երկրի լավագույն թիմը: Ալֆրեդո դի Ստեֆանոյի համար սա առաջին խաղաշրջանն էր նոր թիմում ու, չնայած դրան, նա դառնում է առաջնության լավագույն ռմբարկուն՝ խփելով 27 գնդակ:

1955 թ. հունվարի 4
«Ռեալ Մադրիդը» առաջին անգամ մասնակցում է Եվրոպայի Գավաթին՝ իր սեփական Եվրոպայի Գավաթին: Այդ նախագիծը առաջ տանելու Սանտյագո Բեռնաբեույի ջանքերը վերջիվերջո տալիս են սպասվելիք արդյունքները. Բեռնաբեույի համառության շնորհիվ ծնվում է Հին Աշխարհի ակումբների համար ամենահեղինակավոր մրցաշարը:

1956 թ. հունիսի 13

«Ռեալ Մադրիդը» նվաճում է Եվրոպայի իր առաջին Գավաթը: Ֆրանսիական «Սթադ Ռայմսը» բավականին ծանր հակառակորդ էր (այդ ակումբի շարքերում խաղում էին այնպիսի մեծ ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Կոպան, Ֆոնտայնը, Պյանտոնին և Վինսենտը), բայց այդ շատ էմոցիոնալ պայքարում մադրիդցիները առավելության հասան 4:3 հաշվով:

1957 թ. ապրիլի 11
«Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում այցելության ռեկորդ է սահմանվում, քանի որ «Մադրիդը» անց է կացնում իր պատմության մեջ ամենակարևոր խաղերից մեկը: Դա անմոռանալի երեկո էր. «Մադրիդը» Չեմպիոնների Գավաթի կիսաեղրափակչում հաղթանակ տարավ առասպելական «Մանչեստեր Յունայթեդի» նկատմամաբ: Այդ խաղին հետևում էր 100.000 երկրպագու:

1957 թ. ապրիլի 25
«Մանչեստրի» ավագ Բայրնը Չեմպիոնների Գավաթի կիսաեղրափակչի պատասխան խաղից հետո խոստովանեց. «Այդ երեկոն «Օլդ Տրաֆֆորդում» նման էր դժողքի: Չկար այնպիսի աստվածային ուժ, որ կկարողանար խանգառել մրցաշարից մեր դուրս մնալուն»: «Ռեալ Մադրիդը» դուրս եկավ եզրափակիչ և ավելի մոտեցավ իր Չեմպիոնների երկրորդ Գավաթին:

1957 թ. մայիսի 30

«Սանտյագո Բեռնաբեուն» այս երեկո իսկական հրաբուխ էր հիշեցնում. «Մադրիդը» «Ֆիորենտինայի» հետ խաղում նվաճեց իր Չեմպիոնների երկրորդ Գավաթը: Երբ Միգել Մունյոսը իր գլխավերևում բարձրացրեց այդ բաղձալի գավաթը, «Բեռնաբեուն» ցնցեց ուրախության ու երջանկության ալիքը: «Ռեալ Մադրիդը» դարձավ մայրցամաքի Մեծն Թագավորը:

1958 թ. մայիսի 28

Երրորդ Չեմպիոնների Գավաթի եզրափակիչը անց էր կացվում Բրյուսելում: Դի Ստեֆանոյի, Ռիալի ու Խենտոյի գոլերի շնորհիվ «Մադրիդը» կրկին դառնում է այդ մրցաշարի հաղթողը. «Ռեալ Մադրիդ» - «Միլան»՝ 3:2 :

1958 թ. օգոստոսի 11
Բարդ բանակցություններից հետո «Մադրիդ» է տեղափոխվում հունգարացի Ֆերենց Պուշկաշը: Միգել Մունյոսի ֆուտբոլից հեռանալուց հետո Պուշկաշը բավական ուժեղացրեց մադրիդյան թիմի կազմը:

1959 թ. հունիսի 3

Ակումբային թանգարանում ավելանում է Չեմպիոնների չորրորդ Գավաթը: Հակառակորդը կրկին ֆրանսիական «Ռայմսն» էր, բայց այս անգամ հաղթանակը ավելի համոզիչ էր՝ 2:0 Գոլերի հեղինակներն էն Ալֆրեդո դի Ստեֆանոն և Էնրիկե Մատեոսը:

1960 թ. մայիսի 18

Հաստատում է մադրիդյան իշխանությանը: «Ռեալ Մադրիդը» նվաճում է իր հինգերորդ անընդմեջ Չեմպիոնների Գավաթը: «Այնտրախտ Ֆրանկֆուրտը» ջախջախված է՝ 7:3:

1960 թ. նոյեմբերի 23
Հնգամյա հաջողության ու հաղթանակներից հետո տեղի է ունենում Չեմպիոնների Գավաթում առաջին պարտությունը: «Բարսելոնան» դադարեցնում է «Ռեալի» երթը դեպի Չեմպիոնների իր վեցերորդ Գավաթը մի խաղում, որը ամբողջ մայրցամաքով մեկ չտեսնված բանավեճի առիթ է դառնում: Պատասխան խաղում անգլիացի դատավոր Լիֆը չեղյալ համարեց մադրիդցիների կողմից խփված չորս գոլերն ու անուշադրության մատնեց ակնհայտ տասնմեկմետրանոց պենալտին:




1961 թ. մարտի 12


1981 թ. մայիսի 27
Երկար ընդմիջումից հետո «Մադրիդը» հասնում է Եվրոպայի Գավաթի եզրափակիչ, որտեղ, այնուամենայնիվ, Վույադին Բոշկովի թիմը զիջում է ամենազոր «Լիվերպուլին»:

1982 թ. փետրվարի 11

Առաջին անգամ կիրառվում են վիդեովահանակները: «Ռեալ Մադրիդը» դառնում է առաջին թիմը, որի մարզադաշտում հայտնվում է այդ նորամուծությունը:

1983 թ. դեկտեմբերի 4
Ալֆրեդո Դի Ստեֆանոն Ռեալ է վերադառնում արդեն որպես մարզիչ և առաջին թիմ է հրավիրում «Կաստիլյայի» որոշ ֆուտբոլիստների: Այդ օրը Մուրսիայում իրենց դեբյուտն են նշում Մարտին Վասկեսն ու Մանուել Սանչիսը: Վերջինս դառնում է «Բլանկոների» միակ ու հաղթական գոլի հեղինակը:

1984 թ. փետրվարի 5
Էմիլիո Բուտրագենյոն՝ Երկրորդ Դիվիզիոնի լավագույն ռմբարկուն, «Կադիսի» հետ հանդիպման ժամանակ իր նորամուտն է նշում առաջին թիմի կազմում: Նրա դեբյուտը կայացավ այնպես, ինչպես ընթացավ ամբողջ հետագա կարիերան.նա խփում է երկու գոլ ու հաղթանակ բերում իր թիմին: Մադրիդյան «Ռեալի» շարքերում հայտնվում է նոր ապագա լեգենդ:

1984 թ. հուլիսի 17
Նոր խաղաշրջանի շնորհանդեսի օրը: Ամարո Ամանսիոն ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում շարունակում է Ալֆրեդո Դի Ստեֆանոյի սկսած աշխատանքը և առաջին թիմ է հրավիրում դուբլի հերթական ֆուտբոլիստին՝ Միչելին: Հանրահատ «Բուիտրե Հնգյակը» ստանում է իր վերջնական տեսքը և դա նշանակում է, որ սկսվում է մադրիդյան «Ռեալի» հաջողությունների նոր էտապը:

1985 թ. մայիսի 22

«Ռեալ Մադրիդը» նվաճում է ակումբի պատմության մեջ ՈՒԵՖԱ-յի առաջին Գավաթը: «Բուիտրե Հնգյակի» երիտասարդ ֆուտբոլիստները հաջող կերպով լրացնում են ակումբի այնպիսի վետերաններին, ինչպիսիք են Գալյեգոն, Խուանիտոն, Վալդանոն և Սանտիլյանան: «Մադրիդում» հայտնվում է ակումբի պատմության մեջ ամենալավ թիմերից մեկը:

1985 թ. մայիսի 24
Ռամոն Մենդոսան դառնում է ակումբի նախագահ: Նրա գալով սկսվում է սպորտային խաշոր հաջողությունների ու ակումբի սոցիալական կյանքում մեծ փոփոխությունների նոր շրջանը:

1986 թ. մարտի 23
Առաջնության ավարտից չորս շրջան առաջ «Ռեալ Մադրիդը» դառնում է երկրի չեմպիոն: Օրինակելի խաղաշրջան, որը ամրապնդվում է ՈՒԵՖԱ-յի Գավաթի եզրափակչում «Կյոլնի» նկատմամբ տարած հաղթանակով:

1988 թ. ապրիլի 20
Արաքայական ակումբը շարունակում է հաղթանակներ տանել երկրի առաջնությունում, սակայն Եվրոպայի Գավաթը նվաճելը մադրիդցիների մոտ չի ստացվում: «Նապոլիի», «Պորտոյի» և «Բավարիայի» մակարդակի ակումբների նկատմամբ տարած հաղթանակներից հետո, կիսաեզրափակչում «Ռեալը» զիջում է հոլանդական «Էնդհովենին»՝ մրցաշարի ապագա հաղթողին: Այդ օրը բախտը պարզապես երես էր թեքել «բլանկոներից», որոնք, հաղթանակի դեպքում եզրափակիչ դուրս գալով, բոլոր մասնագետների համոզմամբ, անպայման կնվաճեին Չեմպիոնների Գավաթը:

1990 թվական
Ակումբում հայտնվում է «լիարժեք» փոխարինող կազմ՝ «Կաստիլյային» փոխարինելու է գալիս «Ռեալ Մադրիդ - Բ»:

1990 թ. մայիսի 6
Ավարտվում է հերթական հաղթական խաղաշրջանը: «Ռեալ Մադրիդը» հինգերորդ անգամ անընդմեջ դառնում է Լա Լիգայի չեմպիոն և նոր ռեկորդ է սահմանում. 38 խաղում՝ 107 գնդակ:

1991 թ. ապրիլի 14
Ռամոն Մենդոսան նախագահական ընտրություններում հաղթում է Ալֆոնսո Ուսիուին և երկարացնում իր նախագահական լիազորությունների ժամկետը:

1992 թ. մարտի 6
«Ռեալ Մադրիդի» 90 տարեկան է: Արդեն հեռու անցյալում է այն օրը, երբ 1902 թվականի մարտի 6-ին նախաձեռնող մադրիդցիների մի խումբ հիմնեց «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը: 90 տարի՝ 32872 օր, որի ընթացքում միշտ գերակշռել է ուրախությունը:

1992 թ. ապրիլի 2
Համաշխարհային ֆուտբոլը և ողջ մադրիդիզմը ողբում է ակումբի հանճարեղ ֆուտբոլիստի՝ Խուան Գոմես «Խուանիտոյի» կորուստը: Նա զոհվեց ավտովթարից, երբ «Սանտյագո Բեռնաբեույում» տեղի ունեցած «Ռեալ Մադրիդ» - «Տերինո» խաղից հետո վերադառնում էր Մերինդա:

1993 թ. հունիսի 26
«Ռեալ Մադրիդը» «Սարգոսայի» հետ խաղում նվաճում է իր 17-րդ Իսպանիայի Գավաթը: Գոլերի հեղինակ են դառնում Էմիլիո Բուտրագենյոն ու Միկել Լասան:

1994 թ. մայիսի 7
Ավարտվում են «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտի ընդլայնման աշխատանքները. վերին տրիբունաների վրա բացվում են նոր սեկտորներ: Այդ երեկո «Ռեալ Մադրիդ» - «Բարսելոնա» խաղին հետևում է 106 500 հանդիսական:

1994 թ. մայիսի 25
«Ռեալ Մադրիդը» «Բոկա Խունիորսի» նկատմամբ 4:3 ընդհանուր հաշվով տարած հաղթանակից հետո դառնում է Իբերիայի I Գավաթի չեմպիոնը: Առաջին խաղում, որ տեղի էր ունենում «Սանտյագո Բեռնաբեույում» մադրիդցիները ավելի ուժեղ են գտնվում արգենտինացիներից՝ 3:1, իսկ պատասխան խաղում հաղթանակ են տանում արդեն Բուենոս - Այրեսի ֆուբոլիստները՝ 2:1:

1994 թ. հուլիսի 1

Թիմի գլխավոր մարզիչն է դառնում Խորխե Վալդանոն: Արգենտինացին վերադառնում է Մադրիդ այն բանից հետո, երբ՝ գլխավորելով «Տեներիֆեն», զրկել էր «Մադրիդին» Իսպանիայի չեմպիոնի երկու կոչումից: Վալդանոյի հետ միասին ակումբ են տեղափոխվում Ֆերնանդո Ռեդոնդոն, Միքայել Լաուդրուպը, Խոսե Էմիլիո Ամավիսկան, Կիկե Ֆլորեսն ու Սանտյագո Կանիսարեսը:

1995 . հունվարի 7
«Դարի խաղ» անունը ստացած պատմական հանդիպման ժամանակ «Ռեալ Մադրիդը» Վալդանոյի գլխավորությամբ «Սանտյագո Բեռնաբեույում» հողին է հավասարեցնում «Բարսելոնային», որն այդ ժամանակ մարզում էր Իոհան Կրոյֆը: Չիլիացի հարձակվող Իվան Սամորանոն դառնում է հեթ-տրիկի հեղինակ:

1995 թ. փետրվարի 19
Ռամոն Մենդոսան վերընտրվում է «Ռեալի» նախագահի պաշտոնում: Մենդոսան 698 ձայնով առաջ է անցնում Ֆլորենտինո Պերեսից, որը հայտնվում է երկրորդ տեղում: Երրորդ տեղը բաժին է ընկնում նահագահական աթոռի մեկ այլ հավակնորդի՝ Սանտյագո Գոմես Պինտադոյին:

1995 թ. մարտի 28
Մադրիդում հանդիպում են «Բենֆիկայի» նախագահ Մանուել Դալմաչուն, «Յուվենտուսի» ներկայացուցիչ Ռոբերտո Բետեգին, «Միլանի» ներկայացուցիչ Ադրիանո Գալիանին ու «Ռեալի» նախագահ Ռամոն Մենդոսան: Հանդիպման արդյունքում ստեղծվում է Եվրոպայի Չեմպիոն ակումբների Ասոցիացիան. դրվում է ամագա G-14-ի հիմքը:

1995 թ. հունիսի 18

Հնգամյա դադարից հետո «Սանտյագո Բառնաբեու» մարզադաշտը կրկին մեծ շուքով նշում է թիմի հաղթանակը Լա Լիգայում: Մադրիդցիների ավագ Մանուել Սանչիսին գավաթը հանձնում է Իսպանիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Անխել Մարիա Վիլյարը:

1995 թ. նոյեմբերի 20
Ռամոն Մենդոսայի հրաժարականից հետո մադրիդյան «Ռեալի» նախագահ է հռչակվում Լորենսո Սանսը:

1996 թ. հուլիսի 1
«Մադրիդ» է գալիս իտալացի մարզիչ Ֆաբիո Կապելլոն: Նրա հետ միասին ակումբ են տեղափոխվում հարավսլավացի Պրեդրագ Միյատովիչը, խորվատ Դավոր Շուկերը, հոլանդացի Կլարենս Զեեդորֆը, բրազիլացի Ռոբերտո Կարլոսը, իտալացի Կրիստիան Պանուչին և գերմանացի Բոդո Իլգները:

1997 թ. փետրվարի 2
Կյանքից հեռանում է Ռայմունդո Սապորտան՝ մադրիդյան սպորտի վերջին հիսուն տարիների ու մադրիդիզմի պատմության մեջ ամենակարևոր մարդկանցից մեկը, ՖԻՖԱ-յի փոխնահագահը, «Ռեալի» Պատվավոր նախագահն ու դոն Սանտյագո Բեռնաբեույի «աջ ձեռքը»:

1997 թ. հունիսի 1
Մադրիդյան «Ռեալը» «Էկստրեմադուրայի» նկատմամբ տարած խոշոր հաղթանակով 5:0, տոնում է Լա Լիգայում իր երկու հազարերորդ խաղը և սեփական հարկի տակ ունեցած հազարերորդ հանդիպումը:

1997 թ. հունիսի 12
«Ռեալ Մադրիդը» 27-րդ անգամ դառնում է Իսպանիայի չեմպիոն:

1997 թ. օգոստոսի 23
«Բարսելոնայի» հետ անցկացրած նշանակալից խաղում մադրիդյան «Ռեալը» նվաճում է Իսպանիայի իր հինգերորդ Սուպերգավաթը: Առաջին խաղում կրած պարտությունից հետո՝ 1:3, «Սանտյագո Բեռնաբեույում» «Ռեալը» ջախջախում է կատալաններին 4:1 հաշվով:

1997 թ. դեկտեմբերի 14
«Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտի հիսուն ամյակին նվիրված տոնախմբություններ: Այս առիթով մարզադաշտի պատերի ներսում տարբեր թեմատիկ ուղղություններով ցուցահանդես է բացվում:

1998 թ. հունվարի 12
ՖԻՖԱ-ն «Ռեալ Մադրիդը» անվանում է Պատմության մեջ Լավագույն Ակումբ: Իսկ Ալֆրեդո Դի Ստեֆանոն ու Ֆերենց Պուշկաշը մտնում են ամբողջ պատմության ընթացքում լավագուն ֆուտբոլիստների տասնյակի մեջ, ընդ որում, Դի Ստեֆանոն գլխավորում է այդ ցուցակը:

1998 թ. մայիսի 20

«Յուվենտուսի» նկատմամբ 1:0 հաշվով տարած հաղթանակից հետո մադրիդյան «Ռեալը» դառնում է Եվրոպայի յոթակի գավաթակիր: Միակ գոլը «Ամստերդամ Արենա» մարզադաշտում խփում է Պրեդրագ Միյատովիչը:

1998 թ. դեկտեմբերի 1

«Ռեալ Մադրիդը» Տոկիոյում «Էստադյո Օլիմպիկո» մարզադաշտում 2:1 հաշվով հաղթելով բրազիլական «Վասկո Դա Գամային», նվաճում է իր երկրորդ Միջմայրցամաքային գավաթը : Մադրիդցիների գոլերի հեղինակ են դառնում Ռաուլն ու Ռոբերտո Կարլոսը, որը քիչ էր մնում պարռեր բրազիլական գոլքիպերի պաշտպանած դարպասի ցանցը:

1999 թ. նոյեմբերի 17
Մարզիչ Ջոն Տոշակի հեռացումից հետո առաջին թիմը գլխավորում է Վիսենտե Դել Բոսկեն՝ մի մարդ, որ արդեն հմտացել էր Կանտերայի հետ աշխատելու գործի մեջ:

2000 թ. մայիսի 24
Մադրիդյան «Ռեալի» թագարանը համալրվում է Չեմպիոնների ութերորդ Գավաթով: Եզրափակչում, որը անց կացվեց ֆրանսիական «Պարկ դե Պրենս» մարզադաշտում, Արքայական ակումբը խոշոր հաղթանակ է տանում «Վալենսիայի» նկատմամբ՝ 3:0: Գոլերը գրանցվում են Մորյենտեսի, Մակմանամանի և Ռաուլի հաշվին:

2000 թ. հունիսի 16
Հերթական նախագահական ընտրություններից հետո՝ մադրիդյան «Ռեալի» ղեկին է կանգնում Ֆլորենտինո Պերեսը: Ընտրություններում ակումբի «սոսյոսների» ակտիվ մասնակցություն է գրանցվում: Թեկնածուները երկուսն էին՝ Ֆլորենտինո Պերեսն ու Լորենսո Սանսը:

2000 թ. նոյեմբերի 5
Ակումբի Անդամների Գլխավոր Ասամբլեան վավերացնում է Ակումբի Ղեկավարության ու անձամբ Ֆլորենտինո Պերեսի առաջարկը՝ Ալֆրեդո Դի Ստեֆանոն դառնում է մադրիդյան «Ռեալի» Պատվավոր նախագահ:

2000 թ. դեկտեմբերի 23
ՖԻՖԱ-ն մադրիդյան «Ռեալն» անվանում է XX դարի Լավագույն Ակումբ: Ֆլորենտինո Պերեսին ու Ալֆրեդո Դի Ստեֆանոյին այդ պարգևը հանձնում է ՖԻՖԱ-յի նախագահ Յոզեֆ Բլատերը:

«Մադրիդը» հերթական անգամ հաղթանակ է տանում Իսպանիայի առաջնությունում: Մինչ այդ ոչ մի իսպանական ակումբ նման ռեկորդների չէր հասել: Մադրիդցիները հաղթեցին անցկացրած եռեսուն խաղից քսանչորսում՝ չեմպիոնի կոչումը նվաճելով առաջնության ավարտից հինգ շրջան առաջ: Ֆերենց Պուշկաշը խփելով 27 գնդակ դառնում է առաջնության լավագույն ռմբարկու: «Copa de la Liga» մրցաշարը շարունակում է մնալ մադրիդյան «Ռեալի» սեփականությունը:

1962 թ. մայիսի 2
Ինչպիսի՜ խաբեություն: «Բենֆիկան» հաղթում է «Ռեալ Մադրիդին» Եվրոպայի Գավաթի եզրափակչում, երբ բոլոր հանգամանքները խոսում էին իսպանական թիմի օգտին: Դա ակումբի ամենացավալի օրերից մեկն էր՝ ոչ այնքան պարտության, որքան ամբողջ 90 րոպեի ընթացքում թիմին հետապնդող ճակատագրական անհաջողության պատճառով:

1962 թ. հուլիսի 8
Գավաթի եզրափակչում «Ռեալը» հաղթանակ է տանում «Սեվիլիայի» նկատմամբ 2:1 հաշվով: «Մադրիդը» մի խաղարջանի ընթացքում դառնում է Իսպանիայի չեմպիոն և տիրում է Իսպանիայի Գավաթին:

1963 թ. մայիսի 18

Բացվում է «Սյուդադ Դեպորտիվա» սպորտային համալիրը, որտեղ պետք է «աճեցվեն» մադրիդյան «Ռեալի» ապագա աստղերը:

1963 թ. օգոստոսի 20

Հարավային Ամերիկայով ունեցած շրջագայության ժամանակ Վենեսուելայում առևանգվում է Ալֆրեդո դի Ստեֆանոն: Այս նորությունը արագ տարածվում է ամբողջ աշխարհով մեկ և լուրջ վախեցնում այդ իրադարձություննրի ընթացքին հետևող մարդկանց: Այնուամենայնիվ, այդ պատմությունը շատ շուտ լուծում ստացավ և երկու օր հետո արդեն Դի Ստեֆանոն ազատ արձակվեց:

1965 թ. ապրիլի 18
«Ռեալ Մադրիդը» նվաճում է Իսպանիայի առաջնության չեմպիոնի իր հինգերորդ անընդմեջ կոչումը: Դա իրականանում է առաջին «ye-ye»-ների՝ Գրոսսոյի, Պարրիի, Սանչիսի, Զոկոյի, Ամանսիոյի, Վելասկեսի, Բետանկորտի, Դե Ֆելիպեի, Մորոլյոնայի և այլն, ջանքերի շնորհիվ:

1966 թ. մայիսի 11

«Los ye-yes»-ները նվաճում են Եվրոպան: Այդ հրաշալի թիմը, որ հանդիսանում էր երիտասարդության և փորձի միաձուլում, Եվրոպայի գավաթի եզրափակչում պարտության է մատնում բելգրադյան «Պարտիզանին» և նվաճում է Չեմպիոնների իր վեցերորդ Գավաթը:

1967 թ. մայիսի 7
Ակումբը, երկրպագուներն ու աշխարհի ողջ ֆուտբոլային հանրությունը ֆուտբոլից ճանապարհ է դնում աշխարհի մեծագույն ֆուտբոլիստներից մեկին՝ Ալֆրեդո դի Ստեֆանոին: Նրա անունը ընդմիշտ կմնա կապված Արքայական ակումբի հետ:

1971 թ. մայիսի 21
Ռեկոպայի երկրորդ եզրափակիչ խաղը, որին «Ռեալը» մանսակցում է իր պատմության մեջ առաջին անգամ: Ակումբը 2:1 հաշվով հաղթանակ է տանում «Չելսիի» նկատմամբ: Մեծն Ֆրանսիսկո Խենտոյի համար այս խաղը, 18-ամյա հաջողությամբ ու համբավով լի սպորտային ճանապարհից հետո, դառնում է վերջինը:

1972 թ.
«Կաստիլյա» ակումբը մադրիդյան «Ռեալի» ֆիլիալի «պաշտոնում» փոխարինում է «Պլյուս Ուլտրա» ակումբին:

1974 թ. հունիսի 29
Իսպանիայի Գավաթում «Ռեալը» 4:0 հաշվով ջախջախում է «Բարսելոնային», որը համարվում էր մրցաշարի ֆավորիտը: Այդ ժամանակ ակումբը ղեկավարում էր Լուիս Մոլովնին: Նա փախարինեց Միգել Մունյոսին, որն ակումբում անց էր կացրել 25 տարի, դրանցից 13-ը՝ գլխավոր մարզիչի պաշտոնում:

1975 թ. սեպտեմբերի 3
Մեծն Ամանսիո Ամառոյին նվիրված խաղում «Ռեալ Մադրիդը» 2:0 հաշվով հաղթանակ է տանում «Պենյարոլի» նակատմամբ:

1975 թ. նոյեմբերի 5
Այդ ժամանակ անց կացրած խաղերից դժվար է առանձնացնել մեկը, այնուամենայնիվ, անգլիական «Դերբի Կաունտիի» հետ խաղը իրավասորոն համարվում է ամենահիշարժաններից ու մեծագույններից մեկը: «Ռեալը» Անգլիայում՝ Եվրոպայի Գավաթի շրջանակներում 1:4 հաշվով պարտվում է «Դերբիին», սակայն իր դաշտում պատասխան հանդիպման ժամանակ ոչ միայն հետ է վերադարձնում պարտվածը, այլ նաև ընդհանուր հաղթանակ է տանում 5:1 հաշվով: Այդ խաղում իր վերջին գոլն է խփում այդ ժամանակների մեծագույն գոլեոդորներից մեկը՝ Կարլոս Սանտիլյանան:

1977 թ. մարտի 17

Հայտնի է դառնում մադրիդյան «Ռեալի» 75-ամյակին նվիրված միջոցառումների ցանկը: Մադրիդը և ամբողջ Իսպանիան պատրաստվում են Արքայական ակումբի կյանքի առաջին 75 տարիներին նվիրված մեծ տոնախմբությանը:

1977 թ. ապրիլի 29
Մադրիդյան «Ռեալը» իր շարքերն է ընդունում գերմանացի Ուլտրիխ Շտիլկեին, որը ակումբ է գալիս հանճարեղ Խուանիտոյից մի քանի օր հետո. երկու տարբեր ֆուտբոլիստ, ֆուտբոլի երկու տարբեր մոտեցում ու ընկալում, մադրիդյան երկրպագուների երկու կուռք:

1978 թ. հունիսի 2

Ողբերգական օր համաշխարհային ֆուտբոլի համար: Մահանում է դոն Սանտյագո Բեռնաբեուն, որը նախագահել էր մադրիդյան «Ռեալը» 35 տարիների ընթացքում: Մի մարդ, որի անվան հետ են կապված քսաներորդ դարի կարևորագույն ձեռքբերումները: Մեզանից հեռացավ իմաստությունը, կենսական ուժը, հավատարմությունն ու մադրիդյան ֆուտբոլի պատմության մեծագույն լեգենդը: Դոն Սանտյագո Բեռնաբեուն այնքան էր կապված մադրիդյան «Ռեալի» հետ, որ թվում էր թե նրա հեռանալով ակումբի կյանքը կդադարի և կավարտվի առանց փորձառու, սիրելի ու իմաստուն Հոր...

1978 թ. սեպտեմբերի 3
Լուիս դե Կարլոսը համաձայնվում է գլխավորել ակումբը՝ Դոն Սանտյագո Բեռնաբեուի մահվան հետ կապված շատ բարդ անցումային շրջանում:

1979 թ. օգոստոսի 31

Անց է կացվում Սանտյագո Բեռնաբեուի Գավաթի առաջին խաղարկությունը: Մրցաշարին մասնակցում են եվրոպական ֆուտբոլի չորս հսկաներ՝ «Ռեալ Մադրիդը», «Այաքսը», «Մյունխենի Բավարիան» և «Միլանը»:

1980 թ. հունիսի 4

Իսպանիայի Գավաթի անսովոր ու անկրկնելի եզրափակիչ. «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում Գավաթը իրար մեջ խաղարկում են «Ռեալ Մադրիդն» ու «Կաստիլյան»: Առաջին թիմի ու ֆիլիալի մենամարտը ավարտվում է «ավագների» հաղթանակով՝ 6:1: Այս խաղի արդյունքը այնքան կարևոր չէր, ինչքան հենց ինքն իրադարձությունը, իսկ երկրպագուները, որոնք այդպես էլ չկարողացան կողմնորոշվել, «Ռեալներից» ո՞ր մեկին երկրպագել, վանկարկում էին «Castilla, Real Madrid! Castilla, Real Madrid!».



Տեղի է ունենում «O'Donnell» դաշտի փակումը և «Սյուդադ Լինեալ» 8000 տեղանոց մարզադաշտի բացումը: Բացման խաղը «Ռեալ Մադրիդը» անց է կացնում «Իռուն» ակումբի հետ և վստահ հաղթանակ է տանում 2:0 հաշվով (երկու գնդակներն էլ խփում է Խոսե Մարիա Ուբեդան): Միևնույն ժամանակ հարևան «Ատլետիկոն» կառուցում է իր «Մետրոպոլիտանո» մարզադաշտը, այդ պատճառով Իսպանիայի ֆուտբոլային մայրաքաղաքը Բիլբաոյից տեղափոխվում է Մադրիդ:

1924 թ. մայիսի 17

Բացվում է 15000 տեղանոց «Չամարտին» մարզադաշտը, որի նախագծողն էր Խոսե Մարիա Կաստելը: Բացման խաղը անց է կացվում Անգլիայի չեմպիոն «Նյուքասլի» հետ:

1925 թ. օգոստոսի 27

«Ռեալ Մադրիդը» մեկնում է շրջագայության Անգլիայով, Դանիայով ու Ֆրանսիայով, որտեղ, չնայած պարտություններին, շատ բան է սովորում: Դրան հաջորդող օրերից մեկում փոխվում է ակումբի մարզահագուստի գույնը. «Մադրիդը» կրկնօրինակում է սև կիսավարտիքների և մետաքսե բեժ մարզշապիկի անգլիական մոդելը: Սպորտային առումով կիրառվում են այնպիսի նորություններ, ինչպիսիք են «օֆֆսայդը» (խաղից դուրս) և «մտածված խախտումները»: «Բարսելոնան» չի մասնակցում այդ «փորձություններին» և հաղթանակ է տանում մեր նկատմամբ Գավաթի առաջնության կիսաեզրափակչում:

1927 թ. հունիսի 14
Սկսվում է հաջող շրջագայությունը Ամերիկայով՝ Սանտյագո Բեռնաբեույի նախագահությամբ: Խաղերի բալանսը հետևյալն է՝ 16 խաղ, 9 հաղթանակ, 3 ոչ ոքի և 4 պարտություն, խփվել է 44 գնդակ, բաց է թողնվել 22: Բայց ամենակարևորն այն է, որ նոր մայրցամաքը արդեն հիացմունքով է խոսում մադրիդյան «Ռեալի» մասին:

1928 թ. սեպտեմբերի 6

«Ունիոն Սպորտինգ» ակումբի դեմ խաղում անց է կացվում ակումբի նոր խաղացողների՝ Կաբոյի, Մորերայի, Լոպեսի և Գասպար Ռուբիոյի, պրեզենտացիան: Վերջինը՝ Ռուբիոն, շատ արագ դառնում է տեղի նոր կուռքը:

1929 թ. փետրվարի 10

Անց է կացվում նոր Լիգայի առաջնության առաջին շրջանը(тур): «Ռեալ Մադրիդը» հաղթում է «Էուրոպա դե Բարսելոնային» (5:0) և դառնում է առաջնությունում առաջին լիդերը: Լավ սկիբ է:

1930 թ. սեպտեմբեր

150000 պեսետ աստղային վճարով «Ռեալ Մադրիդ» է տեղափոխվում Ռիկարդո Սամորան: Սամորան այդ ժամանակ արդեն մեծ ճանաչում և համբավ ուներ, ինչը հետագայում կրկնապատկում է «Մադրիդում»՝ դառնալով այստեղ ամբողջ մադրիդիզմի լեգենդը:

1931 թ. ապրիլի 30
Անց է կացվում «Ռեալի» համար հաղթական դարձած Իսպանիայի առաջին առաջնության վերջին շրջանը: Սիրիակոյի, Կվինկոսեսի, Լուիս Ռեգեյրոյի, Իլարիոյի, Բեստիտի, Օլիվարեսի և Ատեկայի հետ միասին, մայրաքաղաքային ակումբը դառնում է չեմպիոն՝ չպարտվելով ոչ մի խաղում:

1934 թ. մայիսի 6

17 «անապատային» տարիներից հետո «Ռեալ Մադրիդը» նվաճում է Իսպանիայի Գավաթը՝ եզրափակչում 2:1 հաշվով հաղթանակ տանելով «Վալենսիայի» նկատմամբ Գոլերի հեղինակ են դառնում Իլարիոն ու Լասկանոն:

1935 թ. ապրիլի 28
«Մադրիդը» ավարտում է առաջնությունը երկրորդ տեղում՝ առաջին տեղը զիջելով «Բետիսին»:

1936 թ. հունիսի 21

«Ռեալը» «Բարսելոնայի» հետ խաղում նվաճում է Գավաթը, հաշիվը՝ 2:1: Այս խաղը դառնում է մադրիդյան ակումբի կազմում Ռիկարդո Սամորայի վերջին պաշտոնական խաղը, որի ավարտից հետո նրան դաշտից դուրս են հանում ձեռքերի վրա:

1939 թ. ապրիլի 1

Իսպանիայում ավարտվում է քաղաքական պատերազմը, որի ժամանակ «Չամարտին» մարզադաշտը օգտագործվում էր որպես համակենտրոնացման տեղ գերիներին պահելու համար:. «Չամարտինի» պատերի ներսում գտնվում էին թվով շուրջ հազար ձերբակալված ակտիվիստ-հանրապետականներ: Վեց ամիս հետո միայն մարզադաշտի խոտածածկը սկսեց ծառայել իր բուն նպատակին:
1939 թ. ապրիլի 19
Քաղաքական պատերազմի ավարտից հետո Պեդրո Պարախեսը հասարակության վերականգնման համար հարցերի քննարկման ժողով է հրավիրում: Պատերազմը ավիրել էր ֆուտբոլային դաշտը և ցրել խաղացողներին ու ակումբի անդամներին: Այդ օրը դարձավ միավորման սկիզբը. ամեն ինչ պետք է կրկին սկսեին զրոյից:
Որոշ ժամանակ անց ակումբի լեգենդներից մեկը՝ Խասինտո Կվինկոսեսը , որը համարվում էր իր ժամանակների աշխարհի լավագույն պաշտպանը, «Ռեալ Մադրիդի» կազմում անց է կացնում իր վերջին խաղը:

2001 թ. հունվարի 14
Լուիշ Ֆիգուն ճանաչվում է ըստ ՖԻՖԱ-յի Աշխարհի լավագույն Ֆուտբոլիստ: Ոսկե գնդակը Ֆիգուին հանձնում է Ֆուտբոլային Ասոցիացիաների Ֆեդերացիայի նախագահ Յոզեֆ Բլատերը: Լուիշ Ֆիգուն դառնում է մադրիդյան «Ռեալի» Ոսկե գնդակ ստացած երրորդ ֆուտբոլիստը: Նրանից բացի այդ մրցանակը տարբեր տարիներին ստացել են Ալֆրեդո Դի Ստեֆանոն ու Ռայմոն Կոպան:

2001 թ. մայիսի 26
«Ռեալ Մադրիդը» «Ալավեսի» նկատմամբ 5:0 հաշվով տարած հաղթանակից հետո նվաճում է Իսպանիայի չեմպիոնի իր 28-րդ տիտղոսը: Ռաուլը խփում է այդ հանդիպման առաջին ու վերջին գնդակները, և նրա համար սա դառնում է իսպանական առաջին դիվիզիոնում անցկացրած 250-րդ հանդիպումը: Այդ երկու գոլը Ռաուլին բերում են ռմբարկուների ցուցակի առաջին տեղը. հարձակվողը ստանում է իր երկրորդ «Պիչիչիի» մրցանակը: Եվս երկու գնդակ այդ Ոսկե խաղում խփում են Գուտին, Էլգերան և Հյերոն, որի համար այդ խաղը դառնում է առաջին դիվիզիոնում անցկացրած թվով հարյուրերորդ հանդիպումը: Այդ խաղից հետո մոտ 500 հազար երկրպագուներ դուրս են գալիս մադրիդյան փողոցներ՝ տոնելու իրենց թիմի հերթական չեմպիոնական տիտղոսի նվաճումը:

2001 թ. հուլիսի 9
Զինեդին Զիդանը հագնում է մադրիդյան «Ռեալի» սպիտակ վերնաշապիկը: Ֆրանսիացի կիսապաշտպանին պաշտոնապես ներկայացնում են որպես Արքայական ակումբի ֆուտբոլիստ: Նախագահ Ֆլորենտինո Պերեսը և Պատվավոր նախագահ Ալֆրեդո Դի Ստեֆանոն Զիդանին հաջողություն են մաղթում իր նոր թիմում:

2001 թ. օգոստոսի 23
Մադրիդյան «Ռեալը» երկու խաղերի ընդհանուր 4:1 հաշվով հաղթելով «Սարագոսային»՝ նվաճում է Իսպանիայի Սուպերգավաթը: Առաջին խաղում Առագոն գավառի մայրաքաղաքում հակառակորդները բաժանվում են խաղաղ 1:1 հաշվով, բայց պատասխան խաղում՝ «Սանտյագո Բեռնաբեույում», «Ռեալը» ոչ մի շանս չի թողնում «Սարագոսային»՝ 3:0: Խաղի բոլոր երեք գոլերը խփում է Ռաուլը: «Ռեալ Մադրիդը» նվաճում է Իսպանիայի իր վեցերորդ Սուպերգավաթը:

2002 թ. հունվարի 2
«Ռեալ» Մադրիդը Գավաթի առաջին խաղարկության ժամանակ հաղթում է «Ատլետիկոյին» 3:1 հաշվով: Այդ մրցաշարն անց է կացվում ի պաշտպանություն Մադրիդի թեկնածության՝ 2012 թվականի Օլիմպիական Խաղերն անցկացնելու իրավունքը ստանալու պայքարում:

2002 թ. մարտի 5
Տեղի է ունենում մադրիդյան «Ռեալի» հարյուրամյակին նվիրված «Parque Tematico» Այգու բացումը:

2002 թ. մարտի 6

Լրանում է մադրիդյան «Ռեալի» 100 տարին.Մեծ տարեթիվ Մեծ ակումբի պատմության մեջ: Ամբողջ աշխարհը տոնում է մոլորակի լավագույն ակումբի CENTENARIO-ն: Ամբողջ երկրով մեկ՝ սկսած Ջիբրալթարից և վերջացրած Բարսելոնայով, անց են կացվում բազմապիսի տոնական միջոցառումներ, որոնց գագաթնակետն է դառնում մադրիդյան հսկայական Ֆիեստան: «Ռեալը Մադրիդը» 100 տարեկան է:

2002 թ. մարտի 6
Իսպանիայի Գավաթի եզրափակիչը Թագավորական ակումբի համար հաջող չստացվեց: «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում՝ «Ռեալի» Հարյուրամյակի օրը, ավելի ուժեղ գտնվեց «Դեպորտիվոն»՝ 2:1, որը և Իսպանիայի թագավորի փեռքերից ստացավ այդ բաղձալի մրցանակը:

2002 թ. մայիսի 7
Մադրիդյան «Ռեալի» Հարյուրամյակի տոնախմբությունների շրջանակներում անց է կացվում երկու խաղ.հիմնական թիմը խաղում է Ճապոնիայի հավաքականի հետ, իսկ «Ռեալի» վետերանները հանդիպում են աշխարհի մնացած վետերանների թիմի հետ: Միջոցառումները ացն են կացվում «Drogas No» (ո'չ թմրադեղերին) նշանաբանի տակ:

2002 թ. մայիսի 15

Մադրիդյան «Ռեալը» դառնում է Եվրոպայի իննակի գավաթակիր: Ռաուլի և Զիդանի ֆանտաստիկ գոլերի շնորհիվ շատ լարված խաղում մադրիդցիները հաղթում են Լեվերկուզենի «Բայերին»՝ 2:1:

2002 թ. օգոստոսի 3-5
Մադրիդյան «Ռեալը» 1:2 հաշվով Սանտյագո Բեռնաբեույի Գավաթի եղրափակչում զիջում է «Բավարիային»: Մրցաշարին մասնակցում են նաև «Լիվերպուլն» ու «Միալնը», որոնք գրավում են համապատասխանաբար երրորդ ու չորրորդ տեղերը:

2002 թ. օգոստոսի 8
Հարյուրամյակի տոնախմբությունների շրջանակներում Նյու-Յորքում անց է կացվում նաև ընկերական հանդիպում «Ռեալ Մադրիդ» և «Ռոմա» ակումբների միջև: Խաղը ավարտվում է զրոյական ոչ-ոքի հաշվով:

2002 թ. օգոստոսի 31

«Ռեալ Մադրիդը» իր պատմության մեջ առաջին անգամ նվաճում է Եվրոպայի Սուպերգավաթը. «Ռեալ Մադրիդ» - «Ֆեյենորդ»՝ 3:1: Հոլանդացի Պաուվեի ինքնագոլի ու Ռեբորտո Կարլոսի և Գուտիի գոլերի շնորհիվ Գավաթը գնում է Իսպանիայի մայրաքաղաք:

2002 թ. սեպտեմբերի 1

Ֆլորենտինո Պերեսը իրականացնում է երրորդ «Մեծ ձեռքբերումը»՝ Մադրիդյան «Ռեալ» է տեղափոխվում Ռոնալդոն:

2002 թ. սեպտեմբերի 10-12
«Ռեալ Մադրիդի» Հարյուրամյակի տոնախմբությունների շրջանակներում կազմակերպվում է մրցաշար մանկական ու պատանեկան թիմերի միջև: Բնականաբար, չեմպիոն է դառնում «Ռեալը»:

2002 թ. դեկտեմբերի 3

Միջմայրցամաքային գավաթում «Ռեալը» 2:0 հաշվով հաղթում է պարագվայական «Օլիմպիային»: Գոլերի հեղինակ են դառնում Ռոնալդոն և Գուտին: «Ռեալ Մադրիդը» դառնում է Միջմայրցամաքային եռակի գավաթակիր:

2002 թ. դեկտեմբերի 17
Ռոնալդոն ստանում է Ոսկե գնդակ որպես 2002 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ:

2002 թ. դեկտեմբերի 18
Արքայական ակումբի Հարյուրամյակի խաղը՝ «Ռեալ Մադրիդ» - Աշխարհի Հավաքական: Խաղը վերջանում է 3:3 հաշվով: Մադրիդցիներից գոլերի հեղինակ են դառնում Սոլարին, Տոտեն ու Կամբիասսոն:

2002 թ. մայիսի 14
Մադրիդյան «Ռեալը» երկու խաղերի ընդհանուր հաշվով Եվրոպայի Գավաթի կիսաեզրափակչում զիջում է «Յուվենտուսին»: Սեփական դաշտում 2:1 հաշվով տարած հաղթանակից հետո պատասխան խաղում «Ռեալը» պարտվում է 1:3 հաշվով և դուրս մնում Եվրոպայի իր տասներորդ Գավաթի համար պայքարից:



Վերջին տասնամյակն ակումբի համար նշանավորվել է հետևյալ իրադարձություններով.

Ֆիգու, Բեքհեմ, Զիդան, Ռոնալդո... Աշխարհի լավագույն ֆուտբոլիստները ձևավորեցին պամտության ամենադիտարժան թիմերից մեկը: Սանտիագո Բեռնաբեուն վերակառուցվեց և նոր Ռեալ Մադրիդի ֆուտբոլային քաղաքը կառուցվեց Վալդեբեբասում: Ռեալի թագադրման պահն էր նվաճված 9-րդ Չեմպիոնների գավաթը:

Իսպանիայի թագավորը` պատվավոր նախագահ

Ռեալի հարյուրամյակին նվիրված տոնակատորությունների օրը Ֆլորենտինո Պերեսը Իսպանիայի Արքային առաջարկեց դառնալ Արքայական ակումբի պատվավոր նախագահ; Իսպանիայի Արքան սիրով ընդունեց այդ առաջարկը;

Ֆլորենտինո Պերեսը հրաժարական տվեց

2006-ի փետրվարի 27-ին Ֆլորենտինո Պերեսը հրաժարվեց իր նախագահական աթոռից; Ժամանակավորապես այդ պաշտոնը զբաղեցրեց Ֆեռնանդո Մարտինը, որին հաջորդեց Լուիս Գոմես Մոնտեխանոն;

Ռամոն Կալդերոնն ընտրվեց նախագահ

Ռեալի նախագահությանը հավակնում էին հինգ թեկնածուներ` Ռամոն Կալդերոնը, Խուան Պալասիոսը, Խուան Միգել Վիլյար Միրը, Լորենցո Սանսը և Արտուրո Բալդասանոն: 2006-ի հուլիսի 2-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Ռամոն Կալդերոնն ընտրվեց նախագահ:

Կապելլոյի վերադարձը

2006-ի հուլիսի 5-ին Ֆաբիոն երկրորդ անգամ իր կյանքում պայմանագիր ստորագրեց Ռեալի հետ: Իտալացի մարզիչը պահանջեց և ստացավ հետևյալ ֆուտբոլիստներին` Կանավարո, Էմերսոն, Դիառա, Ռեյես և վան Նիստելրոյ; Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ևս երեք ֆուտբոլիստներ հագան Ռեալի ճերմակ մարզաշապիկը` դրանք էին Մարսելոն, Իգուայինը և Գագոն:

Պուշկաշի մահը

2006-ի նոյեմբերի 17-ին հիվանդության դեմ երկարատև պայքարից հետո մահացավ Ֆերենց Պուշկաշ Բիրոն: Նա 79 տարեկան էր:

Յոզեֆ Բլատերը` ակումբի պատվավոր անդամ

ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը պատվավոր նախագահ Ալֆրեդո դի Ստեֆանոյի կողմից ստացավ ակումբի Ոսկե և Ադամանդե պարգևը: Բլատերը, որը դի Ստեֆանոյի համարում է Ռեալ Մադրիդի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ, նրանից ստացավ նաև Ռեալի պատվավոր անդամի քարտ:

30-րդ տիտղոսը

“Միասին կարող ենք” արշավը հիանալի գործեց և ստիպեց թիմին և երկրպագուներին միավորվել և հիանալի ոճով նվաճել ակումբի 30-րդ Չեմպիոնական տիտղոսը:

Մարտի 6, 2008

Ռեալ Մադրիդը դարձավ 106 տարեկան: Իր հիմնադրման օրվանից ակումբը միշտ հաջողակ էր և դավանում էր լավագույն սպորտային արժեքները: Միշտ ունենալ մարտական հոգի և հարգել մրցակիցներին:

Եվս մեկ չեմպիոնություն

2007/08 մրցաշրջանը մեկնարկեց նոր նախագծով, որը ղեկավարում էր Բերնդ Շուստերը, իսկ թիմում ընդգրկվել էին Ռոբբենը, Հայնցեն, Սնայդերը, Դրենտեն, Սավիոլան և Մետցելդերը: Երկրորդ տուրում 0-5 հաշվով Վիլյառեալին հաղթելուց հետո Ռեալը բարձրացավ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական և երբեք չլքեց այդ դիրքը: Սերուցքայինները 84 գոլ խփեցին, ինչը ռեկորդ էր 36 թիմի միջև անցկացված առաջնություններում:

8-րդ սուպերգավաթը

Երկրորդ անընդմեջ չեմպիոնությունը նվաճելուց հետո, Ռեալը 2008/09 մրցաշրջանի մեկնարկից առաջ Իսպանիայի Սուպերգավաթի համար պայքարում հանդիպեց Վալենսիային: Առաջին խաղում Վալենսիան հաղթել էր 3-2 հաշվով, սակայն պատասխան խաղում Ռեալը հիանալի հաղթանակ տարավ և նվաճեց իր 8-րդ սուպերգավաթը:

Ֆլորենտինո Պերեսը երկրորդ անգամ դարձավ Ռեալի նախագահ

2009-ի հունիսի 1-ին Ֆլորենտինո Պերեսը վերընտրվեց Ռեալի նախագահի պաշտոնում: Պերեսի թեկնածությունը Բարսելոնայի դոմինանտության ֆոնի վրա լավատեսության նոր ալիք բերեց: Նրա նոր նախագիծը մոտակա վեց տարիների ընթացքում խոստանում է գրել Ռեալի պատմության ամենավառ էջերը: